Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սյունիքի շուրջ ներկայումս ընթացող գործընթացները դիտավորյալ ներկայացվում են որպես տեղային իրադարձություններ՝ Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչական պատերազմի հետքի տեսքով: Մինչդեռ իրականում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են ոչ միայն աշխարհաքաղաքականությանը, այլեւ որոշիչ են լինելու հնդեվրոպական քաղաքակրթության ապագայի համար:

Վերջին երկու հազար տարվա ընթացքում հնդեվրոպական եւ չինական «հողագործական քաղաքակրթությունները» ենթարկվել են «քոչվոր վաշխառուական քաղաքակրթության» ապակառուցողական հետեւանքներին, որը հիմնված է ուրիշի ռեսուրսը խլելու եւ յուրացնելու վրա՝ ուղեկցվելով նյութական ու հոգեւոր արժեքների ոչնչացմամբ ու հենց «հողագործական քաղաքակրթության» տարածքի հետագա կրճատմամբ: Նման գործողությունները որակավորվում են որպես ցեղասպան տիպի գործողություններ:

Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը Սյունիքի պահպանումն ու հնդեվրոպական քաղաքակրթության տարածքի ամբողջականության պաշտպանությունն էր: Նրա սխրանքը դասվում է անհնարինների կատեգորիայի շարքին: Դրանով է բացատրվում վաշխառության բացահայտ եւ թաքնված ադեպտների հիստերիան Գարեգին Նժդեհի անվան հիշատակման ժամանակ, որը մարմնավորում է այն հայտնի ասացվածքը, որ «նունիսկ միայնակը մարտի դաշտում կարող է լինել հզոր ռազմիկ», դրանով իսկ պարտության հասցնելով անսանձ հորդաներին: «Գարեգին Նժդեհը եւ հաջորդ հարյուր տարիները՝ որպես ժամանակի հոսող առվակի հաջորդ շրջադարձում տառապող վաշխառու քաղաքակրթության պարտությունն են ի ցույց դնում»...»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]