Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔՊ-ի քարոզարշավի 8-րդ օրն ավարտվեց Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով

ՔՊ-ի քարոզարշավի 8-րդ օրն ավարտվեց Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 
երթով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աջակիցների ու թիմակիցների հետ ամփոփվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված երթով:

«Ներողություն եմ խնդրում մեր թույլ տված բոլոր բացթողումների համար, բայց ուզում եմ գլխավոր ուղերձը հղել՝ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հունիսի 14-ի վաղ առավոտյան այցելել էր Արարատ, որտեղ հանդիպել էր բնակիչների հետ տարբեր համայնքներում՝ Մասիսում, Արևշատում, Վերին Արտաշատում, Փոքր Վեդիում, Վեդիում, Արարատում, Ավշարում,  Ոսկետափում, Արտաշատում։ Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի շրջանակում այցելելու է Սյունիքի մարզ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Մասնակցում են երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]