Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Վերջին 1,5 ամսում ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է ոստիկանության մեկ ծառայողի

Վերջին 1,5 ամսում ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է ոստիկանության մեկ 
ծառայողի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե իբր ՀՀ ոստիկանության պետը «վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զենքով պարգևատրումը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակ է։

«Այսինքն՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից զենքով կարող են պարգևատրվել միայն ոստիկանության ծառայողները՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես և ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]