Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընտրակաշառք տվողների դեմ անզիջում պայքարի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընտրակաշառք տվողների դեմ անզիջում պայքարի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ավշար համայնքում բնակիչների հետ հանդիպմանն հայտարարեց, որ «պողպատյա» մանդատով զբաղվելու է բոլոր նրանցով, ովքեր փորձելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ և ապօրինի ազդեցություն ունենալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանում շարունակվում է ընտրակաշառք տվողների և ընտրական «տասովշիկների» նկատմամբ պայքարը:

«Տեղի են ունեցել հերթական ձերբակալությունները: Այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Որևէ մեկը թող չկասկածի հետևյալի մեջ՝ նախ պողպատե մուրճով անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, ովքեր փորերը քսելով ասֆալտին փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ և ապօրինի ազդեցություն ներգործել: Ասում եմ, որ  բոլոր այն մարդիկ` լինեն նրանք տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանց նկատմամբ «պողպատե» մանդատով ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զգուշացրեց, որ հունիսի 20-ին թավիշի ժամանակները կանցնեն և վրա է գալու «պողպատե» մանդատի ժամանակները:

«Հետո որևէ մեկը չասի, թե չենք զգուշացրել»,- եզրափակեց Փաշինյանը:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նրանց մեղադրանք է առաջադրվել և քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]