1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արժանապատիվ խաղաղություն ՀՀ-ում. Ռոբերտ Քոչարյանը նախընտրական ծրագիրը ներկայացրեց էջմիածինցիներին

Արժանապատիվ խաղաղություն ՀՀ-ում. Ռոբերտ Քոչարյանը նախընտրական ծրագիրը 
ներկայացրեց էջմիածինցիներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց քաղաքական թիմն ունակ է և կարող է վերականգնել երկրի կառավարելիությունը:

«Ժամացույցի պես աշխատող պետական կառավարման համակարգը պետք է աննկատ լինի: Կառավարության արած գործը ժողովրդի կյանքում ամեն օր պետք է նկատելի լինի: Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով: Մենք կարող ենք անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո բնականոն ընթացք լինի հանրային ծառայություններում, կառավարման ոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի շուրջն այնպիսի թիմ է ձևավորվել, որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կկարողանա արժանապատիվ խաղաղություն հաստատել Հայաստանում: Դաշինքի թիմը կարևոր է համարում երկրի նկատմամբ քաղաքացու վստահության վերականգնումը:

«Ամսի 20-ին բոլորս միասին վերջ տանք ձախողված իշխանությանը, հույս ներշնչենք մեր ժողովրդի լայն խավերին ու գնանք դեպի ուժեղ Հայաստան: Անելիքները շատ են լինելու, պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, բայց ելք չկա, միայն առաջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]