Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցը ԿԽՄԿ-ի լիարժեք ուշադրության ներքո է

Հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցը ԿԽՄԿ-ի լիարժեք ուշադրության ներքո է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են:

Նշելով, որ 1992 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակական գործուն ներկայություն է ունեցել տարածաշրջանում, Պետեր Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]