1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան

Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի 
ժամկետն ավարտվեց. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող իշխանությունը հասկանում է, որ 2018-ի հեղափոխությամբ ստացած թավշյա մանդատի ժամկետն ավարտվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում Այնթապում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով թավիշին՝ Փաշինյանը նկատեց, որ ժողովուրդն էլ է դժգոհ, իրենք էլ են դժգոհ: «Դրա պատճառն այն է եղել, որ մենք պարտավոր ենք զգացել հավատարիմ լինել մեր տված խոստումին: Մենք 2018-ին, երբ հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, կադրային ջարդ չի լինելու: Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ մանդատի ժամկետն ավարտվեց»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա էլ իր օգուտներն է բերել, հասկացել են, թե ով ով է: Փաշինյանը կրկին խոսեց թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու մտադրության մասին: 

«Այս ընտրություններում հարցն այն չէ՝ մենք կմնա՞նք իշխանության, թե՞ չենք մնա, այս ընտրություններում հարցն այն է՝ դուք կմնա՞ք իշխանության, թե՞ չեք մնա, որովհետև իշխանությունն այսօր ձեր ձեռքին է»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ինքը վարչապետի պաշտոնակատար է, հրաժարական է տվել, կառավարությունն էլ հրաժարական տված է, ԱԺ-ի լիազորությունները դադարեցված են և իշխանությունը ժողովրդի ձեռքին է: «Եվ հետևաբար ես ասում եմ, որ ընտրություններում գնաս և քվեարկես ոչ թե իմ օգտին, այլ ասում եմ՝ գնա և քվեարկիր քո օգտին»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ 3-րդ քվեաթերթիկի վրա ֆորմալ առումով 3 անուն է գրված՝ Փաշինյան, Միրզոյան, Մակունց, բայց իրականում այդ քվեաթերթիկի վրա քաղաքացիներից յուրաքանչյուրի անունն է գրված: «Եվ այս ընտրություններում դուք պետք է որոշեք՝ դուք ՀՀ-ում մնու՞մ եք իշխանության, թե՞ կորցնում եք»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]