Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգելելու կամ խիստ սահմանափակելու մտադրության մասին

Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգելելու կամ խիստ սահմանափակելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու դեպքում, իր բնորոշմամբ, սորոսական գրասենյակների գործունեությունը կամ արգելվի, կամ խիստ սահմանափակումների կենթարկվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Քոչարյանը նշել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բնակիչներից մեկի դիտարկմանը, թե «ինչ եք անելու սորոսական բոլոր օֆիսների և լրատվամիջոցների հետ», այն մարդկանց հետ, որոնք դրսից պատվեր են ստանում, և մեր բանակի մասին հարյուրավոր վատ հոդվածներ են գրում։

Քոչարյանի խոսքով՝ այդ գրասենյակների գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի։

«Ուղղակի կան օրենքներ, նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում նման հարցերով զբաղվելու պարագայում։ Եվ մենք ուղղակի օրենսդրական դաշտ ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։ Երկու մոդել կա. մեկը արգելում ես, մյուսը՝ անվանում ես, որ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ, այսպես, այլ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, նաև վերահսկողության տակ կհայտնվեն։ Սա է մոդելն այլ երկրներում, որն այսօր կիրառվում է։ Այստեղ նոր բան հորինել պետք էլ չէ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]