Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրո-2020. Ֆինլանդիա հաղթեց Դանիային

Եվրո-2020. Ֆինլանդիա հաղթեց Դանիային

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Դանիան մրցեց Ֆիլանդիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորություններ և խաղակեսի վերջնամասում խաղային իրավիճակում, քայլելլիս Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով օգնել ֆուտբոլիստին: Հաջորդիվ` շրջապատված ծածկոցներով և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներով, բժիշկները դուրս բերեցին Էրիկսենին մարզադաշտից:  Հանդիպումն ընդհատվեց: Այն վերսկսվեց մեկ ժամ անց: Երկրորդ կեսում Ֆինլանդիան 60-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Պոհյանպոլը:

Դանիա-Ֆինլանդիա` 0:1:

Եվրո-2020-ի կազմում Դանիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին` մրցելով Բելգիայի հետ, իսկ Ֆինլանդիան կխաղա Ռուսաստանի դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]