Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռոլան Գարոսի կանանց եզրափակիչում աշխարհի 33-րդ ռակետը հաղթեց 32-րդին

Ռոլան Գարոսի կանանց եզրափակիչում աշխարհի 33-րդ ռակետը հաղթեց 32-րդին

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի 2021 թվականի չեմպիոնը Բարբորա Կրեյչիկովան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի` Ռոլան Գարոսի, կանանց մենախաղի եզրափակիչում մրցեցին ռուս, աշխարհի 32-րդ ռակետ Անաստասիա Պավլյուչենկով և չեխ, աշխարհի 33-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովան: 1 ժամ 59 րոպե ձգված մրցախաղի եզրափակիչում Կրեյչիկվոնա հաղթեց երեք սեթերից հետո` 6:1, 2:6, 6:4 հաշվով:

Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականին: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]