Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն անդրադարձել է Սև լճի շրջանում Թուրքիայի ստորաբաժանումների տեղակայման մասին տեղեկություններին

ՀՀ ՊՆ-ն անդրադարձել է Սև լճի շրջանում Թուրքիայի ստորաբաժանումների 
տեղակայման մասին տեղեկություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Սև լճի շրջանում Թուրքիայի ստորաբաժանումների տեղակայման մասին տարածվող լուրերին:

«Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում,  անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջանական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ վկայությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն: Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր` կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ` ուղղակի անհիմն են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող` թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը  վերահսկվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից, իսկ տվյալ տարածքում ոչ մի «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՊՆ հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]