Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանական պատվիրակությունը միջուկայի գործարքի շուրջ քննարկումները շարունակելու համար վերադարձել է Վիեննա

Իրանական պատվիրակությունը միջուկայի գործարքի շուրջ քննարկումները 
շարունակելու համար վերադարձել է Վիեննա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արախչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա՝ շարունակելու բանակցությունները միջուկայի գործարքի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր «Տելեգրամ»-ալիքում գրել է Արախչին:

Նա տեղեկացրել է նաև, որ համատեղ հանձնաժողովի նիստը կսկսվի հունիսի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Վիեննայում  ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի և միջազգային հնգյակի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի նիստերը՝ հանուն Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համընդհանուր ծրագրի իրականացման: Դա ենթադրում է ամերիկյան պատժամիջոցների վերացում, ԱՄՆ վերադարձը գործարքին և Իրանի կողմից միջուկային պարտավորությունների իրականացում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]