Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձել է անվտանգային խնդիրներին

Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձել է անվտանգային խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով միջազգային  գործընկերների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ճամբարակում բնակիչների հետ հանդիպմանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգային խնդիրներին:

«Այս օրերին մենք շատ ակտիվ համագործակցության, քննարկումների մեջ ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որոնք լայնորեն ներգրավված են: Մենք, ըստ էության, քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ ակտիվորեն աշխատում են միջազգային այլ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքից բացի, իրենք Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը տեսնում են բանակի հզորացմամբ՝ անցում կատարելով պրոֆեսիոնալ բանակի: Բանակում բարեփոխումները ենթադրում են մշտական տեղակայման վայրերի վիճակի լավացում, զենք-զինամթերք, աշխատավարձի բարձրացում և այլն: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրա համար պետք է աշխատել, նպաստել քաղաքացու աշխատանքին, տնտեսության զարգացմանը: Նա ընդգծեց՝ բոլոր խնդիրների լուծումն աշխատանքն է, այն արդյունավետ դարձնելու  ուղղությունը կրթությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]