Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն գործողները հայտնվելու են ճաղերի հետևում. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն գործողները հայտնվելու են 
ճաղերի հետևում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ նախընտրական պրոցեսն ուղեկցվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով:

«Այդ ձերբակալությունները շարունակվելու են: Նրանք, ովքեր ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն են փորձում գործել, հայտնվելու են ճաղերի հետևում: Նրանք, որոնք փորձելու են ժողովրդի կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություն ունենալ, չեն մնալու իրենց տեղում՝ պաշտոններում: Ես կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամաս և մեզ տրված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որպեսզի ձեր անունից հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա՝ ապահովելով բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում դարձել է գործոն: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն: Հայաստանի քաղաքացին ազատ կամքով կատարելու է իր ընտրությունը:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]