Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահի ուղերձը Պուտինին

Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ 
նախագահի ուղերձը Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացման հետ:

Գոհունակությամբ եմ նշում, որ հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում:

Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]