Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1993 թ. հունիսի 12-ին զոհվել է Մոնթե Մելքոնյանը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից:

-1992 թ. հունիսի 12-ին զոհվել է Յուրի Պողոսյանը՝ հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի, զրահամեքենայի հրամանատար։ Հայաստանի ազգային հերոս։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին Արցախի Նախիջեւանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։

-1990 թ. հունիսի 12-ին Ռուսաստանի անկախության օրն է:

-1969 թ. հունիսի 12-ին Երեւանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

-1897 թ. հունիսի 12-ին Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացավ արտոնագիր:

-1903 թ. հունիսի 12-ին ցարական Ռուսաստանն ընդունեց օրենք, համաձայն որի՝ պետք է բռնագրավվեր հայկական եկեղեցու գույքը:

-1920 թ. հունիսի 12-ին տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:  Պանամայում գտնվող 82 կմ երկարությամբ արհեստական ջրանցք, որն իրար է կապում Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսները։ Ջրանցքն անցնում է Պանամայի նեղուցով եւ ծովային առեւտրի կարեւորագույն կապող օղակ է։ Գատուն լճի ծայրերին առկա են ամբարտակներ, որոնք նավերը ծովի մակարդակից 26 մ բարձրացնելու, իսկ հետո իջեցնելու համար են ծառայում։ Տարեկան երթեւեկությունը, որը 1914 թ. ջրանցքի բացման ժամանակ շուրջ 1000 նավ էր, 2008 թ. հասել է 14.702-ի։ Մինչեւ 2012 թ. ջրանցքով անցել է ավելի քան 815.000 նավ: Պանամայի ջրանցքն անցնելու համար անհրաժեշտ է 11.38 ժամ:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]