Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Փաշինյանը հոգևորականների հայտարարությանն ի պատասխան ընթերցեց 12-րդ Սաղմոսը

Փաշինյանը հոգևորականների հայտարարությանն ի պատասխան ընթերցեց 12-րդ Սաղմոսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանյան եպիսկոպոսների՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան կարդաց 12-րդ Սաղմոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց. «Այսօր Դիլիջանում արած իմ հայտարարությունը որոշակի արձագանք է առաջացրել մեր հոգևոր դասի շրջանում: Եվ ես ուզում եմ ի պատասխան այդ արձագանքների՝ ձեր առաջ կարդալ իմ ամենասիրած սաղմոսներից մեկը՝ 12-րդ Սաղմոսը»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև նա կարդաց. «Մինչեւ ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրյա ցավ՝ իմ սրտում: Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանա ինձ վրա: Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տեր իմ Աստված, լույս տուր, Տեր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ: Թշնամիս թող չասի, թե հաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ:  Ես ողորմությանդ վրա հույս դրի, Տեր, սիրտս հրճվեց քո փրկագործությամբ. կօրհներգեմ քեզ, Տե՛ր, բարերա՛րդ իմ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել էր հայտարարություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ