Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Ըստ այդմ՝ վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1 513 դիմորդ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 43: Այդ առարկայից միջին միավորը եղել է 13.99:

«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը հայտարարագրված 31 դիմորդներից մասնակցել է 29-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը՝ նույնպես 7: Միջին միավորն այս առարկայից եղել է 13.06:

«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը հայտարարագրված 1297 դիմորդներից մասնակցել է 1361-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 274 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 305: Միջին միավորն այս առարկայից եղել է 12.75:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]