Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հուլիս

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից վեց ֆուտբոլիստ է հեռացել  

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից վեց ֆուտբոլիստ է հեռացել

 

ԵՐԵՎԱն, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ակումբի կազմում իրենց ելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին»: Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ: 24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 9 հանդիպում: Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 65 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ: Սերոժ Թիթիզյաննը վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով: 

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]