Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սևանա լճի ջրի նմուշառումների և հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են

Սևանա լճի ջրի նմուշառումների և հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ, արդյունքները մտահոգիչ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:

Նշվում է, որ մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով: Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է փոքր Սևանի 30 մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը փոքր Սևանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ մեծ Սևանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]