Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Հնդկաստանը չորրորդ օրն անընդմեջ 100 հազարից պակաս կորոնավիրուսով վարակումներ Է արձանագրում

Հնդկաստանը չորրորդ օրն անընդմեջ 100 հազարից պակաս կորոնավիրուսով վարակումներ Է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանություններն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 91 702 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 29 274 823-ի: Ինչպես հունիսի 11-ին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 3 403-ով եւ կազմել 363 079, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը չորրորդ օրն անընդմեջ արձանագրում Է 100 հազարից պակաս նոր ախտահարվածներ. հունիսի 10-ին գերատեսչությունը հայտնել Էր կորոնավիրուսով ախտահարման 94 052 նոր դեպքերի մասին, հունիսի 9-ին՝ 92 596, իսկ հունիսի 8-ին՝ 86 498 վարակվածների մասին: Մինչ այդ ապրիլի 5-ից ի վեր վարակաման նոր դեպքերի օրական թիվը գերազանցել Է 100 հազարը, իսկ ապրիլի 15-ից՝ 200 հազարը: Մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել Է 400 հազարը, հակառեկորդ Է նշվել մայիսի 7-ին եւ կազմել 414 188:

Անցած 24 ժամում COVID-9-ից ապաքինվել Է 134 580 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմել Է 27 790 073: Հիվանդների ապաքինման ազգային գործակիցը մեծացել Է մինչեւ ախտահարվածների ընդհանուր թվի 94,93 տոկոսը: Շաբաթվա սկզբին՝ հունիսի 7-ին, այդ ցուցանշը հավասար Էր 93,94-ի, մինչդեռ մայիսի 29-ին այն կազմել Էր 90,8 տոկոս, իսկ մայիսի 3-ին՝ 81,77 տոկոս: Հունիսի 11-ի առավոտվա դրությամբ բուժման մեջ Է գտնվում 1 121 671 հիվանդ, ինչը 46 281-ով պակս Է, քան մեկ օր առաջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել Է 3 274 672 մարդ, պատրվաստւմներ կատարածների ընդհանուր թիվը երկրում հասել Է 246 085 649-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ