Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Չինաստանի իշխանությունները տայվանցիներին հրավիրել են մայրցամաք՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար

Չինաստանի իշխանությունները տայվանցիներին հրավիրել են մայրցամաք՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվան կղզու բնակիչները կարող են մայրցամաք ժամանել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտնել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Տայվանում մեր հայրենակիցների առողջությանն ու անվտանգությանը: Մայիսի սկզբին Տայվանում համավարակի բռնկման ամենասկզբում մենք պատրաստակամություն ենք հայտնել հնարավոր ամեն բան անել, որպեսզի Տայվանի մեր հայրենակիցներին օգնենք հաղթահարել համավարակը եւ որքան կարելի Է ավելի շուտ պատվաստանյութ տրամադրենք նրանց»,-պաշտոնյան ասել Է ճեպազրույցում:

Նա նշել Է, որ կղզու բնակիչների ավելի քան 80 տոկոսը պատրաստ Է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ մայրցամաքում: Կղզու բնակիչները նաեւ մտադիր են որքան կարելի Է ավելի շուտ պատվաստանյութ ներմուծել ՉԺՀ-ից, սակայն տեղի վարչակազմը հրաժարվում Է:

«Տայվանի իշխանություններն անտեսում են հասարակական կարծիքը, իրենց հայրենակիցների առողջությունն ու անվտանգությունը: Նրանք միշտ քաղաքական մեքենայություններով են զբաղվել պատվաստանյութերի հետ կապված հարցերում, տարբեր պատրվակներ ներկայացրել՝ խանգարելու տայվանցի իրենց հայրենակիցներին օգտագործելու մայրցամաքի պատվաստանյութը»,-ասել Է Մա Սյաոգուանը:

Նա հավելել Է, որ անավարտ վիճակագրական տվյալներով, ընթացիկ տարվա մայիսի 31-ի դրությամբ Տայվանի 62 հազար բնակիչներ պատվաստում են ստացել մայրցամաքում: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Տայվանում հայտնաբերվել Է վարակման 12 հազար 222 դեպք, վիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել Է 361 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ