1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ առողջապահության նախարարությունն առաջարկել է արգելել սնուսը ԵԱՏՄ-ում

ՌԴ առողջապահության նախարարությունն առաջարկել է արգելել սնուսը ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել վերջ տալ նիկոտին պարունակող խառնուրդների  տարածմանը և համաձայնագիր է պատրաստել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր անդամ-պետություններում դրանք արգելելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ գերատեսչությունն ակնկալում է, որ բոլոր երկրները հավանության կարժանացնեն փաստաթուղթը մինչև 2021 թվականի ավարտը և 2022 թվականի սկզբին այն ուժի մեջ կմտնի

Ռուսաստանի հակածխախոտային կոալիցիայի համանախագահ Դարիա Խալտուրինան նշել է, որ ավելի քան 100 ինտերնետային կայքերով իրականացվում է նիկոտին պարունակող խառնուրդների  ապօրինի վաճառք: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ում առկա է ընդհանուր շուկա, հետևաբար մասնագետն անհրաժեշտ է համարում Եվրասիական միության շրջանակներում մեկ պայմանագրով արգելել նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառությունը բոլոր անդամ-պետություններում: Նրա համոզմամբ, այդ արտադրատեսակները կախվածության ձևավորման մեծ ներուժ ունեն և նպաստում են գերդոզավորումներին, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:

 «Տարածումը կանխելու համար Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պատրաստել է համաձայնագիր, որով արգելվում է ԵԱՏՄ տարածքում չծխող նիկոտին պարունակող արտադրանքի արտադրությունը, ներմուծումն ու շրջանառությունը»,- գրում է «Իզվեստիա»-ն: Համաձայնագրի տեքստում նշվում է, որ «չծխող նիկոտին պարունակող  արտադրանքները հատուկ մշակված են կախվածություն առաջացնելու և այն պահպանելու համար»: Բացի այդ, շեշտադրվում է, որ այդ արտադրանքների մեջ պարունակվող բաղադրիչները և արտազատվող նյութերը դեղաբանորեն ակտիվ են և օժտված են թունավոր, մուտագեն և քաղցկեղածին ազդեցությամբ: Նիկոտին պարունակող արտադրանքի հատուկ վտանգն այն է, որ դրանք գրավիչ են երեխաների և դեռահասների համար, քանի որ դրանց ավելացվում են տարբեր համային բուրավետիչներ:

2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը: Համաձայն այդ օրենքի` 2020 թվականի մարտի 21-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը, սակայն օրենսդրական կարգավորումներից դուրս են մնացել ծխախոտահումք չպարունակող նիկոտինային տարբեր արտադրատեսակներ` փոշու կամ խառնուրդների տեսքով, որոնք օգտագործվում են ծամելու կամ հոտ քաշելու միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]