Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Շառլ Ազնավուրի կյանքի հետաքրքիր դրվագները կբացահայտվեն շանսոնյեին նվիրված երեկոյին

Շառլ Ազնավուրի կյանքի հետաքրքիր դրվագները կբացահայտվեն շանսոնյեին նվիրված 
երեկոյին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 18-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը կվերածվի Փարիզի բոհեմյան հանրահայտ սալոններից մեկի կամ գուցե «Օլիմպիա» համերգասրահի, որի բեմում այս անգամ կլինի հանդիսատեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ #AznavourDay խորագրվ մշակութային միջոցառմանը

սպասվում է թեմատիկ իրադարձությունների մի ամբողջ շարք, որը ներկաներին հնարավորություն կտա բացահայտել Ազնավուրի կյանքի երկարուձիգ տարիների քիչ ծանոթ և անգամ անհայտ դրվագները:

Երեկոյին տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիպում բանասեր Արծվի Բախչինյանի, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի մասնակցությամբ, նախատեսվում է երաժշտական պերֆորմանս Էվա Ոսկանյանի մասնակցությամբ: Հյուրերին հնարավորություն կընձեռվի դիտել Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե՛ք դաշնակահարի վրա/Tirez sur le pianiste» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն Ազնավուրն է: Ֆիլմին վերաբերող քննարկումը կվարի կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս...» ,- մի առիթով ասել է շանսոնյեն:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ