Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախում որդուն կորցրած մայրը որդեկորույս մայրերին խորհուրդ է տալիս երեխաներ ունենալ

Արցախում որդուն կորցրած մայրը որդեկորույս մայրերին խորհուրդ է տալիս երեխաներ 
ունենալ

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Ավագ տղային 44-օրյա պատերազմում կորցրած Լուսինե Արսենյանը որդի է ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ փոքրիկը ծնվել է հունիսի 8-ին՝ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում: Որդուն կորցնելու ապրումները չէին կարող չանդրադառնալ 42-ամյա կնոջ հղիության ընթացքի վրա։ Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է, սակայն մայրն ու որդին հիվանդանոցում կմնան ևս մեկ շաբաթ:- «Արմենպրես»-ին ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:
Լուսինեի ավագ որդին՝ Դավիթ Չաքրյանը բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Մոր խոսքով` միշտ երազել էր Արցախում ծառայել: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում մասնակցել է թեժ մարտերին։ Դավիթը զոհվել է հոկտեմբերին: Մայրն իր հղի լինելու մասին իմացել է որդու զոհվելուց մի քանի օր անց: Փոքրիկի անունը Դանիել են դրել: 

Մեզ հետ զրույցում Լուսինե Արսենյանն ասաց, որ ճիշտ է, Դանիելը լույս աշխարհ է եկել որպես նոր հույս, բայց ոչ իր եղբոր փոխարեն: «Երբ պետք է երկրորդ երեխաս ծնվեր, մտածում էինք, որ տղա լինի, Դանիել կկոչենք, բայց ծնվեց աղջիկս, դրա համար էլ հիմա որոշեցինք այս փոքրիկիս Դանիել կոչել: Սուտ է, Դավիթս չի մոռացվի՝  ժամանակը չի բուժի վերքը, բայց Դանիելս նոր շունչ ու ապրելու նոր ուժ կտա մեզ»,- պատմում է Լուսինեն՝ որդեկորույս մայրերին խորհուրդ տալով երեխաներ ունենալ: 

Արմենուհի Մխոյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]