Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ճապոնիան ուսումնասիրում Է 2020-ի Օլիմպիական խաղերում ղեկավարների հանդիպումների անցկակցման հնարավորությունը

Ճապոնիան ուսումնասիրում Է 2020-ի Օլիմպիական խաղերում ղեկավարների հանդիպումների անցկակցման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը քննարկում Է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում օտարերկրյա պետությունների ղեկավարների հանդիպումների անցկացման հնարավորությունը: Հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռիո դե Ժանեյրոյում, Լոնդոնում եւ Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ընթացքում օտարերկրյա ղեկավարներն այցելել են այն երկրներ, որտեղ անցկացվել են այդ մրցումները: Մենք ակնկալում ենք, որ նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որոնք կազմակերպվում են վարակումների կանխման առավելագույն միջոցների շրջանակներում, կժամանեն օտարերկրյա պետությունների ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ: Այս պահին մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կերպ կարելի Է անցկացնել նրանց հանդիպումները»,- ասել Է Մոտեգին:

Հունիսի 4-ին NHK հեռուստաալիքը հայտնել Է, որ Խաղերի կազմակերպիչները մտադիր են օտարերկրյա պատվիրակությունների առավելագույն թվաքանակը, որոնք ուղեկցում են ղեկավարությանը, 12-ից ավելացնել մինչեւ 40 հոգի՝ համապատասխան պահանջագրի առկայության դեպքում: Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ կկայնան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչները վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]