Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն. մեկնարկել է «Օտար լեզու» առարկայից միասնական քննությունը

Անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն. մեկնարկել է «Օտար լեզու» 
առարկայից միասնական քննությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվում է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 20-ը՝ մարզերում:

Նախատեսվում է, որ 4413 դիմորդ քննություն է հանձնելու. անգլերենից՝ 4250, գերմաներենից՝ 85, ֆրանսերենից՝ 74 և 2-ական` իսպաներենից ու պարսկերենից: 

«Մարզերում դիմորդների թիվը 2667 է, որից անգրելեն հանձնողները 2552-ն են, գերմաներեն՝ 68-ը, ֆրանսերեն՝ 44-ը, իսպաներեն՝ 2-ը, պարսկերեն՝ 1-ը: Երևանում միասնական քննություն հանձնողները 1746-ն են, որից անգլերեն՝ 1698-ը, գերմաներեն՝ 17-ը, ֆրանսերեն՝ 30-ը և 1 դիմորդ էլ պարսկերեն է հանձնելու»,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]