Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

«Ազատ Հայրենիք» դաշինքն Արարատի մարզում ներկայացրել է իր նախընտրական ծրագրի թեզերը

«Ազատ Հայրենիք» դաշինքն Արարատի մարզում ներկայացրել է իր նախընտրական 
ծրագրի թեզերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն ընտրարշավի շրջանակներում հունիսի 10-ին այցելել է Արարատ, Արտաշատ և Մասիս քաղաքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից, քարոզչական երթեր են իրականացվել նշված քաղաքների բանուկ փողոցներով և վայրերով։

«Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։

Մասնավորապես, հարցեր ուղղվեցին Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման և Արցախի կարգավորման վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.

- «Ազատ Հայրենիք»-ի հաղթանակի դեպքում հայկական բանակի եվրոպական չափանիշներին համապատասխան վերակազմակերպման, վերազինման և վերապատրաստման համար Ֆրանսիայի Հանրապետության հետ ռազմա-քաղաքական դաշինքի կնքումը կիրականացվի մինչև  2021 թ ավարտը;»

- «Հաջորդ տարվա ռազմական բյուջեն կավելանա 30 տոկոսով։ Այդ թվում Ադրբեջանի հետ շփման գծի ինժեներական ամրապնդման և կահավորման համար կհատկացվի 75 մլրդ դրամ, իսկ գիտա-կոնստրուկտորական մշակումների և հետազոտությունների համար ՝ 15 մլրդ դրամ։»

- Պարտադիր զինծառայության տարիքը կբարձացվի մինչև 21 տարեկան,

- «Սույն թվականի սեպտեմբերին Հայաստանը պաշտոնապես կդիմի ՄԱԿ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ