1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարողությունների փոփոխությունն է, որ կարող է լուրջ բարեփոխումների գրավական դառնալ․ Անահիտ Ավանեսյան

Կարողությունների փոփոխությունն է, որ կարող է լուրջ բարեփոխումների գրավական դառնալ․ Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հունիսի 11-ին հանդիպեց բուժաշխատողների հետ, հանդիպման ընթացքում ներկայացրեց 3 տարում կատարված աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը շեշտեց, որ վերջին երեք տարում ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ առողջապահությունը, որպես սոցիալական պետական գերակա ուղղություն՝ վերագտել է իր տեղը։

«Ցանկացած պետության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ երեք կարևոր ուղղություն՝ անվտանգություն, կրթություն և առողջապահություն։ Հենց այս ոլորտներում պետությունը պետք է ներդրում ունենա՝ ապահովելով նաև այլ ոլորտների զարգացումը։ Առողջապահությունը, որպես ուղղություն, վերջին 3 տարվա ընթացքում մեծ առաջընթաց է ապահովել, ինչը երևում է և՛ երկրի ֆինանսական ռեսուրսների բաշխման, և՛ հանրության հետաքրքրության, և՛ կառավարությունում որպես առաջնահերթություն քննարկվող ոլորտ լինելու առումով»,- նշեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը շեշտեց, որ իրենք իրականացրել են մի շարք ծրագրեր, որոնք համակարգում փոփոխություններ են մտցրել։  Նա նաև ընդգծեց, որ կարողությունների փոփոխություն է, որ կարող է լուրջ բարեփոխումների գրավական դառնալ։

Ավանեսյանի խոսքով՝ իրենց կատարած աշխատանքները կատարվել են մի քանի ուղղությամբ՝ ֆինանսներ, ծրագրերի իրականացում և կարողությունների փոփոխություն։

«Առողջապահական բյուջեն մեզ համար եղել է ամենակարևոր խնդիրներից մեկը, քանի որ պետական միջոցների ուղղումը այս ոլորտ պետք է վերանայվեր։ Մենք, որպես ժառանգություն 3 տարի առաջ ստացանք մոտ 81 մլրդ դրամ առողջապահական բյուջե, սակայն այս պահին այն 147 մլրդ դրամ է։ Ֆինանսների լրացուցիչ հոսքերը, որոնք եղել են սփյուռքից, օգնել են այս ճգնաժամային իրավիճակում ինչ-որ չափով վերազինել բժշկական հաստատությունները տեխնիկայով։ Պետական պատվերների համակարգում իրականացված բարեփոխումները նույնպես մեզ համար կարևոր են։ Մենք կարողացել ենք համաչափ բաշխում իրականացնել մայրաքաղաքում և մարզերում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]