Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ալբանիայի խորհրդարանն իմփիչմենտ Է հայտարարել երկրի նախագահին

Ալբանիայի խորհրդարանն իմփիչմենտ Է հայտարարել երկրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի խորհրդարանը հունիսի 9-ին երկրի նախագահ Իլիր Մետային իմփիչմենտ Է հայտարարել Սահմանադրությունը խախտելու համար եւ նրան հեռացրել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իմփիչմենտի օգտին քվեարկել Է խորհրդարանի 104 անդամ, դեմ՝ միայն յոթը: Եվս երեքը ձեռնպահ են մնացել: Այժմ երեք ամսվա ընթացքում պաշտոնից նրա հեռացման մասին որոշմանը պետք Է հավանություն տա Ալբանիայի Սահմանադրական դատարանը: Քվեարկությունը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանական հետաքննությունը հայտնաբերել Է, որ Մետան խախտել Է Սահմանադրությունը այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրարշավի ժամանակ կառավարող Սոցիալիստական կուսակցության նկատմամբ ցուցաբերած «կանխակալ մոտեցմամբ»:

Ապրիլի վերջին սոցիալիստներից մի խումբ խորհրդարանականներ հետաքննություն են պահանջել երկրի նախագահի նկատմամբ, որը շատ տարիներ առաջ լքել Է այդ կուսակցությունը՝ Մետային մեղադրելով երկրում անկայունություն եւ բռնություն հրահրելու, ինչպես նաեւ ընդդիմության հետ մերձենալու մեջ: Մետան ինքը քննադատել Է հետաքննությունը եւ իմփիչմենտի գործընթացը՝ դրանք համարելով անօրինական: Ալբանիայում նախագահը կատարում Է, գլխավորապես, արարողակարգային գործառույթներ, բայց օժտված Է դատական իշխանությունում եւ ռազմական ոլորտում առանձին լիազորություններով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]