1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից

Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և 
ատելության խոսքի կիրառումից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Freedom House-ը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որին կցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության խոսքի կիրառումը և կոչ էր արել զերծ մնալ նման հռետորաբանությունից: 

Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: «Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]