Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«ԵրազԱրտ» պղնձյա և փայտյա փողային գործիքների ծրագրին այս տարի մասնակցել է 14 սան

«ԵրազԱրտ» պղնձյա և փայտյա փողային գործիքների ծրագրին այս տարի մասնակցել 
է 14 սան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվել է հունիսի 4-9-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենամյա երաժշտական դպրոցն այս անգամ վարպետության դասեր է անցկացրել պղնձյա և փայտյա փողային երաժշտական գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, բաս-տրոմբոն) նվագող տաղանդավոր երաժիշտների համար:

Մասնակից պատանի երաժիշտների հետ վարպետության դասեր են անցկացրել ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, այլև հրավիրյալ մենակատարներ։

Դասընթացներ են անցկացրել Իտալիայից Պաոլո Ռիցուտոն (գալարափող, ՀԱՖՆ) և Ստեֆանո Ֆլայբանին (շեփոր), Իսպանիայից Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, ՀԱՖՆ), Նիդեռլանդներից Մատիաս Վարելան (բաս-տրոմբոն), Հայաստանից Նարեկ Ավագյանը (ֆլեյտա, ՀԱՖՆ), Անդրանիկ Քոչարյանը (ֆագոտ, ՀԱՖՆ) և Հարություն Շախկյանը (հոբոյ, ՀԱՖՆ)։

Դասընթացներին մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի, Սայաթ-Նովայի անվան, Ալ. Սպենդիարյանի անվան, Վ. Մոկացյանի անվան, Ա. Տիգրանյանի անվան, թիվ 13 մասնագիտական երաժշտական դպրոցների սաները: Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար: Այս տարի դասընթացներին մասնակցել է 14 պատանի երաժիշտ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 9-ին անցկացվեց մասնակիցների հաշվետու համերգը, որի ընթացքում պատանի երաժիշտները ցույց տվեցին իրենց ձեռք բերած հմտությունները:

«ԵրազԱրտ» ծրագրի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշում է, որ այս ծրագիրն աջակցում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, օժանդակում նրանց մասնագիտական զարգացմանը:

Նա ընդգծում է, որ «ԵրազԱրտ»-իշրջանակում ոչ միայն անցկացվում են վարպետության դասեր, այլև տրամադրվում են երաժշտական գործիքներ, կրթաթոշակներ. ծրագիրը նաև օգնում է երիտասարդ երաժիշտներին վարպետության դասերի մասնակցել Հայաստանում և արտերկրում:

«Այս դասընթացների միջոցով լավագույն մասնագետ-երաժիշտներն իրենց փորձն են կիսում երիտասարդ սերնդի հետ և նոր գիտելիքներ փոխանցում նրանց: Նմանատիպ դասընթացներ անցկացվում են արդեն վեցերորդ տարին, և ծրագիրը գրանցում է բազում հաջողություններ՝ բացահայտելով և նպաստելով մեր երկրում տաղանդների զարգացմանը»,- նշում է Արման Պադարյանը:

«ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցի 2-րդ մասը տեղի կունենա հուլիսին: Այս անգամ վարպետության դասեր և համերգ կկազմակերպվեն լարային գործիքներ, տավիղ և հարվածային գործիքներ նվագող տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]