Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանը 5-րդ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում

Արոնյանը  5-րդ ոչ-ոքին գրանցեց  Superbet Chess Classic մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց  Superbet Chess Classic մրցաշարում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ շախմատիստ խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 46-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը: Արոնյանն այժմ 7-րդն է և ունի 2,5 միավոր: 3-ական միավորով առաջատարները Սոն, Գրիշչուկը և Մամեդյարովն են:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]