Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով Պաշտպանի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ

Ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով Պաշտպանի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ընտրական գործընթացը դիտարկող աշխատանքային խմբի անդամները հունիսի 8-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Քննարկվել են նախորդ ընտրությունների ժամանակ Պաշտպանին հասցեագրված բողոքները, լուծման տարբերակները, որոնք հնարավորություն կտան ավելի արագ կարգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով կարևորել է համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]