Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուստամ Բադասյանը տեսաուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Ռուստամ Բադասյանը տեսաուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հունիսի 2-4-ը տեղի է ունեցած հատուկ նստաշրջա­նի բացմանը, որը վերաբերել է կոռուպցիան կանխե­լու, դրա դեմ պայքարի միջոցների ու մարտահրավերների, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ամրապնդելու հարցերին, ցուցադրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի տեսաուղերձը՝ նվիրված կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հայկական օրինակին, որը,  ըստ Բադասյանի, կարող է օրինակելի լինել շատ երիտասարդ ժողովրդավարությունների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, նախարարի պաշտոնակատարը առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի ինստիտուցիոնալացման և կոռուպցիոն դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները` 2019 թվականից գործող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Գլխավոր դատախազությունում ստեղծված մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, այս տարեվերջին աշխատանքները սկսող Հակակոռուպցիոն կոմիտե, 2022 թվականից էլ, ըստ ծրագրվածի, Հակակոռուպցիոն դատարան և այլն։

«Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները (Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով), դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված 100 մլն եվրո գումարը (նախորդ ինը տարիների ընթացքում երեք անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), հատկանշական համարել դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, դատավորների  գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմներն ու հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի  ընդլայնումը, ինչպես նաև առաջիկայում իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստրի ստեղծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ,այնուամենայնիվ, ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կոռուպցիայի դեմ պայքարում դեռ կան մարտահրավերներ՝ ուղղված կրթության և իրազեկման մակարդակի բարձրացմանը, քանի որ իշխանությունը միայնակ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]