Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Պատիվ ունեմ»-ն անում է ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի. Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ»-ն անում է ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի. Դավիթ 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը գործող իշխանական ուժի կողմից քարոզարշավի ընթացքում լարվածության, բռնության կոչեր է նկատում, վստահեցնում, որ իրենք անում են ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի ցուցակի անդամները նման տեսակետ հայտնեցին ասուլիսում նախընտրական քարոզարշավի շրջանակում:

Հարությունյանը գործող իշխանության վարած քարոզչությունը դժվարացավ անվանել քաղաքակիրթ:  Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնակատարի, գործող իշխանության վարկանիշն ընկնում է: «Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասում է մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր, ստիպված յուրաքանչյուր անգամ նա փորձում է դա կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով և այլն»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ» դաշինքն ինչ է անում, որ հանրային լարվածությունն այդ աստիճան չսրվի՝ նա ասաց. «Մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի: Եթե ուշադրություն դարձնեք մեր քարոզարշվին, մեր լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր: Ավելին՝ ես այս պահին չեմ լսել նմանատիպ հաշվեհարդարի կոչ «Հայաստան» դաշինքի լիդերներից: Այնպես, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչը միայն միակողմանի է, իշխանական ուժն է, որ այսօր սփռում է ատելության մթնոլորտ»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  առաջարկը՝ վարչապետի պաշտոնակատարի որդուն գերիների դիմաց փոխանակելու մասին, քննադատությունների է արժանացել՝ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությանը գերիների խնդիրը չի մտահոգում, այդ հարցը մատնել է անտարբերության: Նա նշեց, որ օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին անդրադարձել են շատ ընդհանուր տերմինաբանությամբ: «Գերիներին մատնել են անտերության: Եվ շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք է սպասել 7 ամիս՝ մինչև հասարակությունից հնչեին  այդ հարցերը, մինչև Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, թե ինչու է այս իշխանությունն այդ աստիճան անտարբեր գերիների ճակատագրի նկատմամբ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքեր դրան»,-ասաց Հարությունյանը:

Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ իրենց խնդիրն է բացել հասարակության աչքերը, որ Փաշինյանն անկարող է արդյունավետորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիներին:

«Նա չի կարող մեր անվտանգությունն ապահովել, նա խոստացել է խաղաղություն, բերել է պատերազմ: Խոստացել է սեր և հանդուրժողականություն, բերել է սև ու սպիտակի պայքար»,-ասաց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]