1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին 
հանդուրժողականություն հաստատելու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորյար Նորիկյանը:

«ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը:  Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը:

Վերջինս ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]