Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են. Փաշինյան

«Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները 
էականորեն մեծացել են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայումս հայկական կողմի դիրքորոշումներին համապատասխան Արցախի հարցի լուծման ավելի շատ հնարավորություններ է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: 

«Այո, որոշակի ծանր և վիրավոր վիճակում ենք, բայց այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ: Ես տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացեք իմ այս արձանագրմանը և ավելի մանրամասն չեմ կարող ասել էլի նույն պատճառով, ինչ պատճառով 2018-2019 թվականներին չէի կարող մանրամասն ասել բանակցային բովանդակության մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միայն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

«Պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են, և մեզ հարկավոր է հետևողական աշխատանք այս ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]