Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սա անձերի ընտրություն չէ. Ռոբերտ Քոչարյանը խոսեց ընտրությունների յուրահատկության մասին

Սա անձերի ընտրություն չէ. Ռոբերտ Քոչարյանը խոսեց ընտրությունների 
յուրահատկության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու կարող ուժն իրենք են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց Գորիսում քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Այս ընտրություններն անձերի մասին չէ: Այս ընտրություններն ունեն յուրահատկություն, որը հետևյալի մեջ է՝ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՞  ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել: Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսություն, թե՞ ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը: Մենք ուզում ենք ներքին համերաշխություն, կայունությո՞ւն, թե՞ ուզում ենք շարունակվի ատելության մթնոլորտը ներսում: Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը: Եվ ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական ուժերի , միավորների»,-ասաց Քոչարյանը:

Նա առաջարկեց քաղաքացիներին անել 3 քայլ, առաջինը՝ թղթին տալ երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ: Քոչարյանը համոզված է, որ առաջին տեղում լինելու է երկրի անվտանգությունը, երկրորդում՝ երկրի տնտեսական վիճակը և երրորդում՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Նա այնուհետև առաջարկեց քաղաքացիներին իրենց հարց տալ, թե արդյոք գործող իշխանությունն ի վիճակի՞ է այդ խնդիրների լուծումը տալ: Քոչարյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը չի կարող, ավելին՝ նա մեղադրեց իշխանությանն այդ խնդիրների ստեղծման մեջ: Երրորդ քայլով Քոչարյանն առաջարկեց վերցնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը և որոշել, թե որ ուժն է, որն ունի բավարար գիտելիքներ, բավարար փորձ, կամային հատկություններ և վճռականություն՝ երկիրն այդ վիճակից հանելու համար:

«Մենք համարում ենք, որ մենք ենք, մենք համարում ենք, որ այդ ուժը, այդ թիմը «Հայաստան» դաշինքն է: Դրա համար ենք մենք այստեղ, դրա համար ենք ձևավորել դաշինքը: Եվ դրա համար ենք դիմում ձեզ՝ կայացրեք որոշում, հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ և չեք փոշմանելու»,-ասաց Քոչարյանը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանն էլ նշեց. «Մենք վստահ են, որ այս թիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ամենաունակն է այսօր ՀՀ-ում՝ բոլոր ասպարեզներում: Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել հակառակը և փաստարկներ ներկայացնի, ես պատրաստ եմ նրա հետ բանավիճել»:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց. «Երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի, խայտառակության և պարտության ուրվականը: Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի և խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]