Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական 
հարցերով կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված բարձրացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվել է Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հինգերորդ կոմիտեն պատասխանատու է վարչական և բյուջետային հարցերի համար: Այն ընդունում է ՄԱԿ հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները։ Հինգերորդ կոմիտեի օրակարգային հարցերի թվում են նաև մարդկային ռեսուրսների և կազմակերպության կառավարման հարցերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]