Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը և Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

«Արմենպրես»-ը և Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են. ստորագրվեց 
փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սկսում են լայն համագործակցություն, որի մեկնարկը տրվեց հունիսի 7-ին գործակալության տնօրեն Արամ Անանյանի և ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ուրախություն հայտնեց ՀՊՏՀ-ի հետ համագործակցության համար՝ նշելով, որ այն իրականություն է դառնում ՀՊՏՀ ռեկտորի թիմի ջանքերի շնորհիվ։  Արամ Անանյանն ընդգծեց, որ գործակալության համար ևս համագործակցության առաջին և պատեհ առիթն է պրոֆիլային բուհի հետ։ Նա ընդգծեց, որ տեղյակ է Տնտեսագիտական մայր բուհում կատարվող բարեփոխումներին և իր հիացմունքն արտահայտեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  գործունեությամբ։ «Իսկապես, մեծ աշխատանք է կատարում «Ամբերդ»-ը, ձեզ հաջողվել է ակումուլացնել թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը և թե՛ փորձը»,- ասաց գործակալության տնօրենը և հավելեց. «Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը շատ ավելի մեծ արդյունք է ունենալու, քան ակնկալում ենք»,- հավելեց նա։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն գործընկերների լայն ցանց ունի, սակայն ԶԼՄ-ների հետ համագործակցության շարքում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ գործընկերությունը առաջինն է, և ուրախալի է, որ այն սկսվում է նման հեղինակավոր լրատվամիջոցի հետ։ Բուհի ռեկտորն ընդգծեց, որ Տնտեսագիտական մայր բուհը բարեփոխումների շրջանում է, և այս համատեքստում շատ է կարևորում բուհի դրական կերպարի ստեղծումն ու լրատվամիջոցների հետ համագործակցությունը։

Նոր գործընկերությունը ՀՊՏՀ-ն սկսում է ակադեմիական հաստատությունների և զանգվածային լրատվամիջոցների համագործակցության կարևորության գիտակցմամբ և բավական լայն է՝ համալսարանի և  համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքների հանրայնացում, հետազոտական կենտրոնի կողմից գործակալությանը փորձագիտական կարծիքի և մասնագիտական տեղեկության տրամադրում, ուսանողների փորձառության, համատեղ միջոցառումների կազմակերպում, կդիտարկվի նաև տնտեսագիտության և լրագրության ոլորտում համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացումը։

Հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրենն այցելեց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ծանոթացավ կենտրոնի գիտահետազոտական գործունեությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]