Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեր-Պետրոսյանը վերահաստատում է իր կարծիքը՝ Հայաստանը Ղարաբաղի հարցում դաշնակիցներ չունի

Տեր-Պետրոսյանը վերահաստատում է իր կարծիքը՝ Հայաստանը Ղարաբաղի հարցում 
դաշնակիցներ չունի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում 30 տարվա քարոզչության հետևանքով ազգի, բոլոր քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռևս չի հասկացել մի պարզ ճշմարտություն, որի մասին ինքը 25 տարի առաջ է խոսել՝ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին նախագահը նման կարծիք հայտնեց ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառմանն ունեցած ելույթում: «Հիմա նորից կրկնում են՝ ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, Ամերիկան կլինի, Իրանը կլինի, Չինաստանը կլինի: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն հին պատմության, այլ մեր օրերի վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել: Մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա Սովետական շրջանը, ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել, և մենք ստեղծեցինք պետություն և տարանք հաղթանակներ: Բայց դա երկու-երեք սերնդի տարբերություն էր: Հիմա ամենացավալին այն է, որ կարող է այսօրվա սերնդի օրոք մենք նորից չհասկանանք այդ բանը և ոչ մի դաս չքաղենք: Այսինքն, մի կատաստրոֆա մենք արդեն ապրել ենք: Ես չեմ բացառում, եթե կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, աշխարհի համար կդառնանք ամենախղճահարության արժանի պետությունը կամ ազգը՝ ամենաարհամարհված, կընկնենք Սոմալիի, Եմենի օրը: Ուզո՞ւմ ենք մենք այդ երկրների շարքին դասվել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am