Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի 
հիման վրա քրգործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»,- գրել է Պապոյանը:

Ավելի վաղ, Գայանե Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են Շուռնուխի ղեկավարի եղբորը` Արարատ Աղաբեկյանին ծնկաչոք տանում հարցաքննության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]