Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վիլեն Գալստյանի փայլուն կերպարները կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. նախագահը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին

Վիլեն Գալստյանի փայլուն կերպարները կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. 
նախագահը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագորիմ ասվում է. «Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին:

Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ հիացել են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի մեծահամբավ բեմերում:

Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն բալետային կերպարները, որոնք կերտելու գաղտնիքները նա երկար տարիներ նաև փոխանցում էր իր սաներին, ընդմիշտ կմնան հայ պարարվեստի և բալետի պատմության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում մեծ արտիստի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]