Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում տեղի են ունեցել վերջին զանգի և սենսորադինամիկ սենյակի բացման արարողություններ

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում տեղի են ունեցել վերջին զանգի և սենսորադինամիկ 
սենյակի բացման արարողություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում այս տարվա  վերջին զանգը կրկնակի տոնական էեղել. ուսումնական տարվա ավարտին դպրոցում բացվել է սենսորադինամիկ  մասնագիտական սրահ՝ «Օգնի՛ր-սենյակ» խորհրդանշական անվանումով։ Սենսորադինամիկ սենյակը բացվել է «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երեք տարի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանը։

Դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանի խոսքով՝ սենսորադինամիկ սենյակը թույլ կտա N 17 հատուկ դպրոցի սաներին շատ ավելի արագ յուրացնել և ամրապնդել նոր հմտություններ՝ հաղթահարելով  շարժողական և վարքային խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Երեխաները սիրում են մագլցել, ճոճվել, բատուտի վրա թռչկոտել և այլ ակտիվ շարժումներ անել․ սենսորադինամիկ սենյակը շատ ապահով միջավայր է՝ այդ բոլոր գործողություններն անելու և երեխաների էներգիան գրագետ ծախսելու համար։ Մանկավարժներիս էլ սենսորային դինամիկ միջավայրը հնարավորություն կտա դիտարկել երեխաների վարքը, օգտակար կլինի նաև գնահատում կատարելու առումով»,- նշել է Վերգինե Եսայանը։

Ըստ աղբյուրի՝ սենսորադինամիկ սենյակը համալրվել է շվեդական և ալպինիստական պատերով, փափուկ պարանից աստիճաններով, ճոճանակներով, չոր լողավազանով, գնդակներով և զարգացմանը նպաստող այլ անհրաժեշտ  պարագաներով։

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում վերաբացվել է նաև գրադարանը՝ հագեցած համակարգչային տեխնիկայով։ Այստեղ նաև ավազային թերապիա է կատարվում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դպրոցի սաները հիմնական տոնը՝ Վերջին զանգը, նշել են դպրոցի բակում՝ միասնական  բաց դասով։ Նրանք ցուցադրել են սպորտլանդիա, նկարչության բաց դաս: Ցուցադրվել են նաև դպրոցի աշակերտների նկարներն ու ձեռագործ աշխատանքները։

2020-21 ուսումնական տարում հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում սովորել է 1-9-րդ դասարանների 84 աշակերտ, որոնցից 4-ն արդեն շրջանավարտ են։ Դպրոցի ընդունելությունը կատարվում է միասնական առցանց համակարգի միջոցով։ Գրանցվելուց հետո ծնողները դպրոց են ներկայացնում նաև պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող վկայագիրը՝ տրված տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի կամ ՀՀ մարզպետարանների) կողմից։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]