Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը կոչ է անում գյուղատնտեսությամբ զբաղվողներին ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր

Փաշինյանը կոչ է անում գյուղատնտեսությամբ զբաղվողներին ներդնել կաթիլային 
ոռոգման համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Գեղանիստ համայնքում  բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում Կառավարության անելիքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենց ամենամեծ խնդիրը բնակչությանն աջակցելն է, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե չարչարանք լինի, այլ լինի կոնկրետ պլանավորված գործունեություն, որի արդյունքները կարելի է նախապես պլանավորել, ակնկալել, թե ինչ պետք է ստանալ:

«Մեր գյուղատնտեսության մեջ կա հետևյալ խնդիրը՝ այն տարի, երբ մենք բերք չենք ունենում, այդ տարի բարդ տարի է մեզ համար, որովհետև բերք չկա, եկամուտ չկա և այդպես շարունակ: Երբ մենք բերք ենք ունենում, էլի մոտավորապես նույնպիսի խնդիրն է, որովհետև բերքը շատ է, գները ընկնում են, բերքի ձեռքբերումից ստացվում է քիչ եկամուտ: Ո՞րն է այս թնջուկի լուծումը: Այս խնդրի և թնջուկի լուծումը առաջին հերթին պլանավորված աշխատելն է, իսկ նման հնարավորություն տալիս է ինտենսիվ գյուղատնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ինտենսիվ այգիները կարկուտից շատ չեն տուժում կամ տուժում են շատ քիչ, շատ ավելի պաշտպանված են երաշտից:

«Իհարկե, հնարավոր չէ մեկ օրում գյուղատնտեսությունը վերածել ինտենսիվի, սակայն շատ կարևոր է պլանավորել, թե ի՛նչ ուղղությամբ ենք շարժվելու: Փորձում ենք այնպես անել, որ ներսում մթերման և ապրանքների պահանջարկը մեծանա: Օրինակ՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում մենք կտրուկ նվազեցրել ենք կոնյակի սպիրտի ներմուծման ծավալները, ինչն արվել է հայկական կոնյակի բարձր որակն ապահովելու համար»,-  նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ներդրվել է նաև գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր, որը գործում է արդեն երկրորդ տարին:

Հաջորդ ուղղությամբ, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կառավարությունը փորձում է զարգացնել  ջերմոցային տնտեսությունները: Փաշինյանը նշեց, որ Արարատի մարզում ջերմոցային տնտեսությունները զարգացած են:

«Մենք հիմա խնդիր ունենք այնպես անել, որ ջերմոցային տնտեսությունների համար մաքսիմալ լավ պայմաններ ստեղծվեն: Հիմա ջերմոցային տնտեսության ներդրման համար նաև ծրագրեր ենք իրականացնում գյուղատնտեսական և այդ ծրագրերը ներառում են արտոնյալ և ցածր տոկոսով վարկեր: Մենք կոչ ենք անում, որ մեր գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման: Մենք 2022 թվականից հետո հետևյալ ծրագիրը կներդնենք, որ կաթիլային ոռոգման անցած տնտեսությունները 5 տարի ջրի վարձ չվճարեն»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]