Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դատախազությունը տնտեսել ու պետբյուջե է փոխանցել 75 միլիոն դրամ

Դատախազությունը տնտեսել ու պետբյուջե է փոխանցել 75 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազության բոլոր ծրագրերի իրականացման  համար 2020 թվականին նախատեսվել էր 5 միլիարդ 438 միլիոն դրամ, որից 75 միլիոն դրամը տնտեսվել և փոխանցվել է պետական բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը՝ ներկայացնելով  2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

 «Բյուջեի ծախսը կազմել է 5 միլիարդ 407 միլիոն կամ կատարողականի 99 տոկոսը: Տնտեսումը կազմել է 75 միլիոն 131 հազար դրամ: Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ ընդհանուր առմամբ բացի 75 միլիոնի տնտեսումից, որը վերադարձվել է պետական բյուջե, Դատախազության կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 141 միլիոն 150 հազար դրամ և դատախազության պահուստային ֆոնդից 10 միլիոն դրամ աջակցություն է տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Նավասարդյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]