Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն այս տարի արդեն ստացել է 7000-ից ավելի բողոք

ՄԻՊ-ն այս տարի արդեն ստացել է 7000-ից ավելի բողոք

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է, այս տարի ՄԻՊ-ն արդեն ստացել  7238 բողոք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Նախորդ 4-5 տարիների համեմատ ՄԻՊ-ի հաստատության ծանրաբեռնվածությունը 3 անգամից ավել աճել է: Եթե մենք 2015-ին ունեցել ենք 5214 բողոք, 2016-ին՝ 5113, ապա 2020-ին ունեցել ենք 14 հազար 780: 2021 թվականի այս օրվա դրությամբ միայն արդեն ունենք 7238 բողոք, որն ավելի շատ է, քան նախորդ տարվա կիսամյակը»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց՝ ակնկալվում է, որ այս տարի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է լինելու:

Թեժ գծի զանգերը 3-4 անգամ ավելացել են: ՄԻՊ-ը դա պայմանավորեց նաև Թեժ գծի հնարավորությունների զարգացմամբ: ՄԻՊ գրասենյակը կարող է միանգամից 3 զանգ ընդունել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]