Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն 163 միլիոն դրամ է վերադարձրել պետական բյուջե

ԲԴԽ-ն 163 միլիոն դրամ է վերադարձրել պետական բյուջե

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բարձագույն դատական խորհուրդը տնտեսել է 163 միլիոն դրամ և այն վերադարձրել է պետական բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց   Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«2020 թվականի ընթացքում դատական համակարգին հատկացվել է 12 միլիարդ 662 միլիոն դրամ, որը նախատեսված է եղել օգտագործելու մեկ ծրագրի շրջանակներում: Կապված կորոնավիրուսային համավարակով և երկրում հայտարարված ռազմական դրության հետ, շուրջ 754 միլիոն դրամ հետ է վերադարձվել կառավարության պահուստային ֆոնդ և վերջնական արդյունքում մնացել է 11 միլիարդ 908 միլիոն դրամ»,- ասաց Փոլադյանը՝ հավելելով, որ 2020 թվականին բյուջեի կատարողականը կազմել է 98.6 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]