1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տրանսպորտի ոլորտում ՏՏ նորարարական լուծումներ ներդնելու գործում «Սբեր»-ը կաջակցի «Հայփոստ»-ին

Տրանսպորտի ոլորտում ՏՏ նորարարական լուծումներ ներդնելու գործում «Սբեր»-ը 
կաջակցի «Հայփոստ»-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայփոստ»-ից տեղեկացնում են, որ փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․

ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրասնպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի և «Հաշվարկային լուծումներ»-ի փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստ»-ի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում․

«Հաշվարկային լուծումներ»-ի տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում․

Տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստ»-ին «Սբեր»-ում գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում․

Բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստ»-ի դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։

Ինչպես նշում է «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը,  համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։

«Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստ»-ին առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»,-նշել է նա։       

«Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով, «Սբերբանկ»-ի՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում:

«Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստ»-ը կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»,-հավելել է նա։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]